Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ժողովրդագրություն և առողջություն

Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները:

 

Զեկույցի շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի կառավարության անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ:

 

«Նախորդ տարիների համեմատ հինգ տարիները համակարգի զարգացման առումով բարեփոխումների տարիներ էին»,- ողջույնի խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

 

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը, որտեղ 2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը, առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է:

 

«Այդ բարեփոխումներն ուղղված են հատկապես անապահով խավերին օժանդակելուն, ինչն այսօր բնակչության շրջանում ստանում է դրական արձագանք», -ընդգծել է Հարություն Քուշկյանը: Նախարարը նաև շեշտել է, որ բարեփոխումներն առողջապահական ոլորտում պատասխանատու միջոցառումներ են, որոնք պահանջում են գիտելիքներ, քաղաքական կամք, համարձակություն և ամենակարևորը մասնագիտացած թիմի առկայություն: Դրանց բացակայությունը հարցականի տակ է դնում ցանկացած բարեփոխում:

 

Նախարարը ներկայացրել է, որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում շահագործվել է 7 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում, Ապարանում, Գավառում: Արդիականացված բժշկական հաստատություններում իրականացվել է ոչ միայն շենքերի հիմնանորոգում, այլ դրանք հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով, ինչպես նաև իրականացվել է բժշկական անձնակազմի վերապատրաստում: Առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Հարություն Քուշկյանը հավելել է, որ ակնհայտ է նաև առաջընթացը շտապ օգնության` 1-03 ծառայության որակի բարելավման գործում:

 

2005-2010 թվականներին մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են` 26 մահից հասնելով 13 դեպքի` 1000 կենդանածնի հաշվով: Այս մասին փաստել է Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը:

 

ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր զեկույցում նշել է, որ 2008 թվականի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ներդրումը նպաստել է շուրջ 10 անգամ ծնննդաբերությունների համար կատարվող պաշտոնական վճարումների կրճատմանը:

 

«Վերջին հինգ տարիներին իրականացված բարեփոխումները մեծ քայլ են, առաջընթաց` առողջապահության ոլորտում»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շեշտել է, որ առողջապահության մասին խոսելով` միաժամանակ խոսվում է տնտեսության, կառավարչական համակարգերի բոլոր ոլորտների մասին, որոնք առնչվում են առողջապահությանը:

 

Արա Բաբլոյանը խորհուրդ է տվել չվախենալ ՀԺԱՀ-ի արդյունքում ստեղծված «հաստափոր» ձեռնարկի էջերի քանակից, քանի որ այն առողջապահական առաջիկա մոտեցումները մշակելու արժեքավոր ուղեցույց է:

 

Նշենք, որ ՀԺԱՀ-ը հանրապետության մակարդակով ներկայացուցչականություն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների և խնդիրների, ինչպես նաև արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացի վերաբերյալ: Ստացված արդյունքները հնարավորություն են ընձեռում ոլորտի քաղաքականությունը մշակողներին առավել նպատակային և իրատեսական ֆինանսական ծրագրեր մշակելու համար:

 

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության ընթացքում ավելի քան 7000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որոնցում ընդգրկվել են 15-49 տարեկան 5922 կին և նույն տարիքային խմբի 1584 տղամարդ: Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր և մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, կանանց կարգավիճակը տնային տնտեսություններում, առողջության պահպանման օղակների մատչելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը և վարքագիծը, ինչպես նաև այլ թեմաներ:

 

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ Հայաստանում իրականացվում է 3-րդ անգամ (2000, 2005 և 2010):

 

Հետազոտության հիմնական արդյունքների համաձայն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումներ ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005թ. 74 տոկոս ցուցանիշից մինչև 87 տոկոս` 2010թ.: Մյուս կողմից, մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր:

 

Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005թթ., այնպես էլ 2010թ. կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008թ. հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչև 2008թ. հուլիսի 1-ը` 82.4%, իսկ 2008թ-ից հետո` 7.9%):

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ